Սամվել Զուլոյան

ԻՆՁՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՍ

1
Հորիզոնը դեռ տանում է երեկվա
Շշուկները, խորհուրդները հեռավոր…
Սուտ է, արդեն ինձ չես գտնի, ես չկամ,
Վաղն իմը չէ, չեմ ունենա և այսօր:
Լոկ ստվերս է հուշում ձևը իմ նախկին,
Ու իմ գոյը ես տանում եմ նրա մեջ.
Այն ո՞վ էր, որ ինձ անվանեց առաջին-
Առաջինը վերջնագծին ինձ գամեց:
Ու տանում է հորիզոնը երեկվա
Պաղ դիակս ամփոփելու սնամեջ
Այն տուփի մեջ, որ կոչվում է ապագա…
Հեռանում եմ` որոնելով ինձ անվերջ:
Ամենուրեք, ամեն ինչում, միշտ առկա`
Ես կամ այսօր` երեկվա ու վաղվա մեջ: Շարունակել կարդալ

Advertisements